Հասարակական խորհրդի նիստի շրջանակում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները Zarkerak - Հասարակական խորհրդի նիստի շրջանակում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները
Zarkerak Zarkerak - Հասարակական խորհրդի նիստի շրջանակում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները
Հասարակական խորհրդի նիստի շրջանակում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները

Հասարակական խորհրդի նիստի շրջանակում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Քննարկման առանցքում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն էին, ընթացիկ ծրագրերը և իրավական դաշտի կատարելագործմանն ուղղված աշխատանքները։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է երեխաների իրավունքների պաշտպանության միասնական, հասանելի և կայուն համակարգի ձևավորման գործում պետական մարմինների, համայնքների, հասարակական կազմակերպությունների և մյուս շահագրգիռ կողմերի համագործակցության ամրապնդման կարևորությունը։

Այս համատեքստում առանձնահատուկ շեշտել է համայնքների դերակատարումը՝ երեխաների և նրանց ընտանիքների կարիքների վաղ բացահայտման, սոցիալական աջակցության հասանելիության բարելավման, համայնքային ծառայությունների զարգացման, երեխաների բարեկեցության ապահովման գործում։

Խորհրդի անդամներին նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը ներկայացրել է ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, մատուցվող ծառայությունների շրջանակը, օրենսդրական նոր կարգավորումները, ընթացիկ միջոցառումներն ու նախաձեռնությունները։

Անդրադարձ է եղել նաև երեխաների խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացի շարունակականության, համայնքահենք և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնման աշխատանքներին՝ որպես յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու, կրթվելու և զարգանալու կարևոր նախապայմաններ։

Նիստի ընթացքում հասարակական խորհրդի անդամները հարցուպատասխանի ձևաչափով բարձրաձայնել են մի շարք հարցեր, ներկայացրել իրենց առաջարկություններն ու դիտարկումները։

09 Հոկտեմբեր, 2026 21:24
Վեր