ԿԶՆԱԿ-ում պաշտոնապես բացվել է ընտանիքահեն սենյակ. ԿԳՄՍՆ Zarkerak - ԿԶՆԱԿ-ում պաշտոնապես բացվել է ընտանիքահեն սենյակ. ԿԳՄՍՆ
Zarkerak Zarkerak - ԿԶՆԱԿ-ում պաշտոնապես բացվել է ընտանիքահեն սենյակ. ԿԳՄՍՆ
ԿԶՆԱԿ-ում պաշտոնապես բացվել է ընտանիքահեն սենյակ. ԿԳՄՍՆ

ԿԶՆԱԿ-ում պաշտոնապես բացվել է ընտանիքահեն սենյակ. ԿԳՄՍՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում (ԿԶՆԱԿ) ձևավորվել է ընտանիքահեն բազմաֆունկցիոնալ տարածք, որը միտված է ընտանիքի և աշխատանքի համադրմանը։

Այսօր ԿԶՆԱԿ-ում պաշտոնապես բացվել է ընտանիքահեն սենյակը, որն ուղղված է աշխատանքի և ընտանեկան պարտականությունների համատեղմանն ու առավել ներառական աշխատանքային միջավայրի ձևավորմանը։

Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԶԾ գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը, ծրագրի ղեկավար Ջուլյա Սահակյանը, ինչպես նաև Ավստրիական զարգացման գործակալության տեխնիկական համագործակցության համակարգման գրասենյակի ծրագրերի ղեկավար Վահե Սարգսյանը։ Հյուրերի թվում էին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի, ՀՀ արդարադատության նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև պետական և հանրային այլ կառույցների ներկայացուցիչներ։

Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Հարթակ #5. Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների զորացում» ծրագրի շրջանակում՝ Ավստրիայի միջազգային ընկերակցության ֆինանսական աջակցությամբ և ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

ԿԶՆԱԿ հիմնադրամից ծրագրին մասնակցել է Հանրակրթական պետական չափորոշչի մասնագետ Ռուզան Կոստանյանը, որը հաջողությամբ հաղթահարել է ծրագրի երեք փուլերը. արդյունքում՝ ԿԶՆԱԿ հիմնադրամում ստեղծվել է ընտանիքահեն բազմաֆունկցիոնալ միջավայր։

Նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը ողջունել է ներկաներին և ընդգծել ընտանիքահեն բազմաֆունկցիոնալ տարածքի ստեղծման կարևորությունը, որը միտված է ընտանիքի և աշխատանքի համադրմանը, ընտանիքահեն աշխատանքային մշակույթի ձևավորմանը։ Նա շնորհակալություն է հայտնել տեղական և միջազգային կառույցների գործնկերներին համագործակցության և ծրագրի իրականացման համար:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը՝ ընդգծելով ընտանիքահեն բազմաֆունկցիոնալ տարածքի ստեղծման հիմքում դրված գաղափարը, այն է՝ մարդը պետք է ընտրություն չկատարի աշխատանքի և ընտանիքի միջև, և հոգատար աշխատավայրը պետք է աջակցի նրա բարեկեցությանն ու մասնագիտական զարգացմանը: Նա շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍՆ-ին, ՄԱԶԾ-ին և Ավստրիական միջազգային ընկերակցությանը՝ այս նախաձեռնության իրականացմանն աջակցելու և ընտանիքահեն աշխատանքային մշակույթի ձևավորմանը նպաստելու համար։ Ժաննա Հարությունյանը հավելել է նաև, որ ԿԶՆԱԿ հիմնադրամում ընտանիքահեն բազմաֆունկցիոնալ սենյակի ստեղծումը ծրագրային մասնակցությունը գործնական արդյունքի վերածելու օրինակ է: Այս համատեքստում ԿԶՆԱԿ հիմնադրամն առաջինն է այս փորձի ներդրման և տարածման աշխատանքներում։

09 Հոկտեմբեր, 2026 21:16
Վեր