Վարչապետի ստացած դրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվի Zarkerak - Վարչապետի ստացած դրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվի
Zarkerak Zarkerak - Վարչապետի ստացած դրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվի
Վարչապետի ստացած դրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվի

Վարչապետի ստացած դրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի կողմից ստացվող մրցանակների տնօրինման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Մասնավորապես, ՀՀ վարչապետը «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության շրջանակներում ստացել էր 500,000.00 ԱՄՆ դոլար մրցանակ, որի բյուջետավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվել են ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ:

Ըստ հիմնավորման՝ ներկայումս առկա է անհրաժեշտություն՝ ապահովելու նաև Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում տեղի ունեցած՝ Հեսսեյան խաղաղության մրցանակի շնորհման շրջանակում 25,000.00 եվրո մրցանակի բյուջետային մուտքերի և դրանց հաշվին կատարվող ելքերի կատարումն ու առանձնացված հաշվառումը։

Որոշմամբ առաջարկվում է փոփոխություն կատարել նախկինում ընդունված որոշման մեջ՝ հնարավորություն տալով վարչապետի ստացած Հեսսեյան խաղաղության մրցանակի շնորհման շրջանակում 25,000.00 եվրո մրցանակի և հետայսու ստացվող մյուս դրամային (այդ թվում՝ արտարժութային) մրցանակային միջոցների (այդ թվում՝ օրենքով սահմանված դրամական արտահայտմամբ նվերների) ավանդադրումը՝ որոշման հիմքով բացված արտաբյուջետային ավանդային հաշվի միջոցով։

15 Հոկտեմբեր, 2026 16:32
Վեր