Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից իրազեկում են․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նախանշված մեծածավալ միջոցառումների անցկացման նպատակով երթևեկությունը բեռնաթափելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2026 թվականի հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար, բացառությամբ ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանումների:
Աշխատանքներն իրականացվելու են աշխատանքային օրերի մշտական գրաֆիկով։ 24/7 ռեժիմով գործելու է թեժ գծի 096116100 հեռախոսահամարը։ Նշված օրերին դիմումները կընդունվեն առցանց՝ ombuds@ombuds.am»,- նշված է հաղորդագրությունում:


