Իմաստն այն է՝ լուծումը լինի այնպիսին, որ սահմանի երկու կողմերում անկլավներ և էքսկլավներ չլինեն. Փաշինյան Zarkerak - Իմաստն այն է՝ լուծումը լինի այնպիսին, որ սահմանի երկու կողմերում անկլավներ և էքսկլավներ չլինեն. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Իմաստն այն է՝ լուծումը լինի այնպիսին, որ սահմանի երկու կողմերում անկլավներ և էքսկլավներ չլինեն. Փաշինյան
Իմաստն այն է՝ լուծումը լինի այնպիսին, որ սահմանի երկու կողմերում անկլավներ և էքսկլավներ չլինեն. Փաշինյան

Իմաստն այն է՝ լուծումը լինի այնպիսին, որ սահմանի երկու կողմերում անկլավներ և էքսկլավներ չլինեն. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Խաղաղության գործընթացի հետ կապված հասկացությունները շատ կարևոր են: Զուտ տարածքային փոխանակում ասած հասկացությունը շատ իրավական բարդ գործընթաց է, որը հետագա վերլուծությունների պետք է ենթարկվի: Անկլավ-էքսկլավների խնդրի լուծման մի քանի տարբերակներ կան: Իմաստն այն է, որ լուծումը լինի այնպիսին, որ սահմանի երկու կողմերում անկլավներ և էքսկլավներ չլինեն»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե՝ անկլավ-էքսկլավների հարցը պետք է լուծվի տարածքների փոխանակմամբ՝ Փաշինյանը նշեց. «Նման սցենարները նորություն չեն, որ քննարկվել են, դա քննարկվող սցենարներից մեկն է, ես զգում եմ, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում ըմբռնումը, որ այսպիսի մի լուծում է պետք գտնել՝ ավելի առարկայանում է: Ես նախկինում սրա մասին ասել եմ: Նախ պետք է տեղի ունենա սահմանազատում, ճշգրիտ տարածքների տեղորոշում, այսինքն՝ մենք պետք է իմանանք Արծվաշենի տարածքն ինչքան է, ֆիզիկական ինչ տարածք է ինքն իրենով ներկայացնում, որպեսզի կարողանանք այդ խնդրին քաղաքական և իրավական առումով ճիշտ լուծում տալ: Նորությունն այն է, որ ես դրա մասին ավելի բաց և պարզ եմ խոսել»:

Փաշինյանի խոսքով՝ խաղաղության ինստիտուցիոնալացման եզրափակիչ փուլ են մտել և կարևոր է, որ մինչև 2031 թվականը պրոցեսը հասնի իր լրումին:

15 Հոկտեմբեր, 2026 12:28
Վեր