Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան Zarkerak - Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան
Zarkerak Zarkerak - Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան
Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան

Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան կողմերը կհասցնեն նոր բանագնացներ նշանակել»:

Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո՝ պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր բանագնացի նշանակման վերաբերյալ հարցին։

Միրզոյանն ընդգծել է, որ հայ-թուրքական կարգավորման վերջնական նպատակը հարաբերությունների ամբողջական կարգավորումն ու սահմանի լիարժեք բացումն է։

«Անկեղծ ասած՝ հարցն այն է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա, որովհետև կարող է պատահել՝ սահմանի բացումը տեղի ունենա ավելի շուտ, քան նոր բանագնացների թեկնածությունների համաձայնեցումը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան է հասունացել, որ ցանկացած օր հնարավոր է հասնել վերջնական և ամբողջական կարգավորման։ Հայաստանն ու Թուրքիան, գրեթե, ամենօրյա շփումների մեջ են, իսկ բանակցություններն ընթանում են շարունակաբար»,- նշել է նա։

Ըստ Միրզոյանի, բանակցությունները, որպես կանոն, քանի դեռ վերջնական պայմանավորվածություն և արդյունք չկա, ամբողջությամբ չեն ներկայացվում հանրությանը։ Նախարարի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա բանակցությունները ևս բացառություն չեն։

«Հիմա անհրաժեշտություն է առաջացել շարունակել, և կլինի Հայաստան-Թուրքիա գործարար համաժողով, գուցե ավելի ընդլայնված, քան նախորդը, արդեն Հայաստանում։ Հուսով եմ՝ այս անգամ ևս փակ սահմանը կբացվի, և դրանով կանցնեն հայ գործարարները։ Հայ–թուրքական կարգավորման գործընթացում, թեև արդեն կան որոշակի պայմանավորվածություններ և գործնական արդյունքներ, ամբողջական կարգավորումը դեռևս ավարտված չէ»,- նշել է նա։

15 Հոկտեմբեր, 2026 11:46
Վեր