Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել 75 կգ քաշային կարգում Zarkerak - Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել 75 կգ քաշային կարգում
Zarkerak Zarkerak - Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել 75 կգ քաշային կարգում
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել 75 կգ քաշային կարգում

Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել 75 կգ քաշային կարգում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին շարունակում է մեդալաշատ ընթացքը Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունում:

Ֆեդերացիայից հայտնում են՝ մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 75 կգ քաշային կարգի երիտասարդ ծանրորդները:

Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում՝ գլխավերևում պահելով 140 կգ, 144 կգ, 146 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրումում նա բարձրացրեց 170 կգ, 176 կգ ու կրկին դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 322 կգ արդյունքով Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Հավաքականի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը պոկեց 130 կգ ու 136 կգ: Հրում վարժության ընթացքում նա գլխավերևում պահեց 165 կգ: Երկամարտի 299 կգ արդյունքով Հովհաննիսյանը ԵԱ-ում 4-րդն է

14 Հոկտեմբեր, 2026 22:58
Վեր