Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհան ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակոըւթյան անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։

Հյուրերը շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում՝ ծանոթանալով մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։ Այցի ավարտին պատվիրակության ղեկավար Թաքուր Մայանկ Սինհան իր տպավորություններն է գրառել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և տպավորիչ շրջայցի համար՝ Հրաչյա Թաշչյանին և էքսկուրսավար Մերի Եղիկյանին հանձնելով հուշանվերներ։ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատարն իր հերթին շնորհակալություն է հայտնել այցի համար և պատվիրակության ղեկավարին նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։

