Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Radio France International-ին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետ կապված հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ՌԴ պաշտոնյաների պնդումներին՝ նշել է, որ այս պահին հանրաքվե անցկացնելն անիրատեսական է։
«Եթե դուք ինձ հարց տաք, ասեք՝ «Հայաստանի Հանրապետությունն էսօր պատրա՞ստ է լինել Եվրոպական միության անդամ»։ Ես անկեղծ կասեմ, որ՝ ոչ, որովհետև մենք դեռ շատ բարեփոխումներ պետք է իրականացնենք, որպեսզի համապատասխանենք այդ չափանիշներին։ Այսինքն՝ դիմելն ինքնին արդեն ենթադրում է գործընթացի հասունացածության որոշակի մակարդակ։ Ուղղակի դիմել՝ դիմելու համար, դա այդքան էլ տրամաբանական չէ, մանավանդ որ մենք ԵՄ-ի հետ շատ ակտիվ աշխատում ենք, որպեսզի մեր երկրում բարեփոխումները հնարավորինս արդյունավետ կերպով կյանքի կոչենք»,- նշեց Փաշինյանը։
Խոսելով Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունների մասին, վարչապետն ընդգծել է, որ ՀՀ-ի նպատակների մեջ չի եղել, չկա և չի լինելու Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը։
«Ընդհակառակը, մենք ուզում ենք զարգացնել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, պարզապես պետք է արձանագրենք՝ անկախ ամեն ինչից, անկախ քաղաքական առաջնորդությունից, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն կարող նույնը լինել, ինչ նախկինում։ Փոխվել է այն, որ նախկինում կար կոնֆլիկտ Ադրբեջանի հետ, հիմա կա խաղաղություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

