Խաղաղության գործընթացի հետ որևէ կապ չունի, սովորական կրիմինալ իրավիճակ է. վարչապետը՝ Շաքիի դեպքի մասին Zarkerak - Խաղաղության գործընթացի հետ որևէ կապ չունի, սովորական կրիմինալ իրավիճակ է. վարչապետը՝ Շաքիի դեպքի մասին
Zarkerak Zarkerak - Խաղաղության գործընթացի հետ որևէ կապ չունի, սովորական կրիմինալ իրավիճակ է. վարչապետը՝ Շաքիի դեպքի մասին
Խաղաղության գործընթացի հետ որևէ կապ չունի, սովորական կրիմինալ իրավիճակ է. վարչապետը՝ Շաքիի դեպքի մասին

Խաղաղության գործընթացի հետ որևէ կապ չունի, սովորական կրիմինալ իրավիճակ է. վարչապետը՝ Շաքիի դեպքի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գործնականում խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, բայց գործնականում խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է։ Այդ մասին Radio France International-ին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով խաղաղության պայմանագրի դեռևս ստորագրված չլինելու վերաբերյալ լրագրողի դիտարկմանը։

«Եվ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունվել է խաղաղության հռչակագիրը, և գործնականում արդեն երկու տարի, ավելի քան երկու տարի, Հայաստան-Ադրբեջան սահմանային կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չունենք։ Եվ ավելին ասեմ, 2024 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է առաջին երկկողմ, պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթը, որը վավերացվել է թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում։ Եվ այդ փաստաթուղթը նրա մասին է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ԱլմաԱթայի հռչակագիրը լինելու է երկու երկրների սահմանների սահմանազատման բազային սկզբունք։ Եվ ես ուզում եմ արձանագրել, ի պատասխան ձեր հարցին, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև գործնականում, ինչ-որ առումով նաև դե յուրե, հաստատված է խաղաղություն»,- նշեց Փաշինյանը։

Նա իր լավատեսությունը բացատրեց խաղաղության հաստատված լինելով։ «Այսինքն՝ այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա։ 1991 թվականից ի վեր ամեն տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով եղել են զոհեր և վիրավորներ։ Այսինքն՝ պատկերացնում եք՝ 1991 թվականից մինչև 2025 թվականը ամեն տարի մենք ունեցել ենք զոհեր և վիրավորներ։ Հիմա մենք արդեն երկու տարի զոհեր և վիրավորներ չունենք, արդյո՞ք դա լավատեսության հիմք է։ Երկրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն տեղի է ունեցել գործնական սահմանազատում։ Եվ մեր երկրի սահմանամերձ գյուղերը ապրում են խաղաղության պայմաններում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով ադրբեջանցի զինվորի հետ կապված միջադեպի մասին՝ նա ասաց. «Այս ընթացքում ընդհանրապես, վերջին 30 տարիների ընթացքում տասնյակ դեպքեր են եղել, երբ երկու կողմերից զինվորներ ուղղակի մոլորվել են մառախուղի կամ այլ պատճառներով և անցել Հայաստանից Ադրբեջան, Ադրբեջանից՝ Հայաստան։ Եվ այդպիսի դեպքերը տասնյակ են եղել։ Այս դեպքը խաղաղության հետ որևէ առնչություն չունի և որևէ կերպ չի կարող կասկածի տակ դնել խաղաղությունը։ Ինչո՞ւ։ Որովհետև նախ՝ Ադրբեջանը Հայաստանին իրազեկել է, որ իրենց մոտից զինվոր է ինքնակամ լքել ծառայության վայրը, և իրենք փնտրում են ու չեն կարողանում գտնել զինվորին, և դրանից ելնելով՝ կա հավանականություն, որ նա կարող է անցած լինել Հայաստանի Հանրապետության տարածք։ Այս պահին քննությամբ առկա տվյալներով՝ այդ զինվորը անցել է, մտել է մի տուն, մեկ օր գիշերել է այդ տանը, այդ տանը մարդ չի եղել, հետո, երբ տանտերերի երեխաներն են եկել, տեսել են նրան, զանգել են իրենց մայրիկին, տեղեկացրել են, որ տանը օտար մարդ կա։ Այսինքն՝ միջադեպը, կարճ ասած, որևէ կերպ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, խաղաղության գործընթացի հետ որևէ կապ չունի։ Սովորական կրիմինալ իրավիճակ է»։

 

12 Հոկտեմբեր, 2026 16:23
Վեր