Համատեղ ջանքերով երկու երկրի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. վարչապետը՝ Իսպանիայի կառավարության նախագահին Zarkerak - Համատեղ ջանքերով երկու երկրի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. վարչապետը՝ Իսպանիայի կառավարության նախագահին
Zarkerak Zarkerak - Համատեղ ջանքերով երկու երկրի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. վարչապետը՝ Իսպանիայի կառավարության նախագահին
Համատեղ ջանքերով երկու երկրի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. վարչապետը՝ Իսպանիայի կառավարության նախագահին

Համատեղ ջանքերով երկու երկրի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. վարչապետը՝ Իսպանիայի կառավարության նախագահին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի ժողովրդին՝ Իսպանիայի ազգային տոնի առիթով։

Ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացած մեր հանդիպումը։

Գոհունակությամբ եմ արձանագրում Հայաստանի և Իսպանիայի միջև հարաբերությունների դրական դինամիկան և մեր կառավարությունների միջև ձևավորված կառուցողական գործընկերությունը։ Առանձնահատուկ կարևորում եմ նաև Հայաստանի և Իսպանիայի արդյունավետ համագործակցությունը Եվրոպական միության շրջանակներում՝ ի նպաստ Հայաստան–ԵՄ գործընկերության հետագա խորացման։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով Հայաստանի և Իսպանիայի միջև համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում կշարունակի խորանալ՝ նպաստելով քաղաքական երկխոսության ամրապնդմանը, տնտեսական համագործակցության զարգացմանը և բազմոլորտ կապերի հետագա ընդլայնմանը։

Վերստին շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալի օրվա առիթով՝ մաղթելով ամենայն բարիք, իսկ Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։

 

 

12 Հոկտեմբեր, 2026 15:48
Վեր