Բարսելոնայի գերհամակարգչային կենտրոնում քննարկվել են Հայաստանի հետ առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները Zarkerak - Բարսելոնայի գերհամակարգչային կենտրոնում քննարկվել են Հայաստանի հետ առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները
Zarkerak Zarkerak - Բարսելոնայի գերհամակարգչային կենտրոնում քննարկվել են Հայաստանի հետ առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները
Բարսելոնայի գերհամակարգչային կենտրոնում քննարկվել են Հայաստանի հետ առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Բարսելոնայի գերհամակարգչային կենտրոնում քննարկվել են Հայաստանի հետ առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը հոկտեմբերի 7-9-ը աշխատանքային այց է կատարել Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաք, որի շրջանակում այցելել է Barcelona Supercomputing Center (BSC-CNS) և հանդիպումներ ունեցել տեխնոլոգիական, գիտահետազոտական ու ներդրումային կառույցների ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:

Բարսելոնայի գերհամակարգչային կենտրոնում ներկայացվել են Եվրոպայի առաջատար գերհամակարգչային ենթակառուցվածքներից մեկը՝ MareNostrum 5-ը, և դրա հետ ինտեգրված երեք քվանտային համակարգիչները։ Դրանցից նորագույնը՝ EuroQCS-Spain-ը, գործարկվել է 2026 թվականին։ Համակարգը հնարավորություն է տալիս մեկ ենթակառուցվածքի շրջանակում համատեղելու դասական գերհամակարգչային, արհեստական բանականության և քվանտային հաշվարկները։

Քննարկվել են նաև հաջորդ սերնդի MareNostrum 6 գերհամակարգչի զարգացման ծրագրերը, այդ թվում՝ եվրոպական նախագծման կիսահաղորդչային չիպերի կիրառման և տեխնոլոգիական ինքնավարության զարգացման ուղղությունները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կենտրոնի՝ հաշվարկային ենթակառուցվածքների շուրջ գիտահետազոտական, կրթական և նորարարական էկոհամակարգ ձևավորելու փորձին։ Քննարկվել են Հայաստանի հետ փորձագիտական փոխանակման, համատեղ կիրառական գիտահետազոտական և վերապատրաստման նախաձեռնությունների հնարավորությունները, որոնք դրական արձագանք են ստացել կենտրոնի ներկայացուցիչների կողմից։

Ուսումնասիրվել է նաև BSC AI Factory նախաձեռնության գործունեությունը, որի մոտեցումները հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանում իրականացվող AI Virtual Institute և Garden of AI Factories նախաձեռնությունների զարգացման տեսանկյունից։

Այցի շրջանակում հանդիպում է կայացել նաև Computer Vision Center (CVC) գիտահետազոտական կենտրոնում, որտեղ քննարկվել են համակարգչային տեսողության, կիրառական արհեստական բանականության, տեխնոլոգիաների փոխանցման, մտավոր սեփականության պաշտպանման և գիտական արդյունքների առևտրայնացման ուղղությունները։

Բարսելոնայում մասնակցություն է եղել նաև Barcelona New Economy Week (BNEW) միջազգային միջոցառմանը, իսկ Tech Barcelona-ի և Իսպանիայի տնտեսական ու ներդրումային ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նորարարական էկոհամակարգերի զարգացմանը, տեխնոլոգիական համագործակցության և իսպանական ներդրումների ներգրավման հնարավորություններին։

Հանդիպումների ընթացքում իսպանական գործընկերները հրավիրվել են մասնակցելու նոյեմբերին Հայաստանում կայանալիք «Սիլիկոնյան սարեր» (Silicon Mountains) և «ԴիջիԹեք» (DigiTec) տեխնոլոգիական միջոցառումներին՝ որպես փորձի փոխանակման, գործարար կապերի ընդլայնման և համագործակցության նոր նախաձեռնությունների ձևավորման հարթակներ։

Այցի ընթացքում ուսումնասիրված փորձը և հաստատված մասնագիտական կապերը հիմք կարող են հանդիսանալ Հայաստանի ԱԲ ենթակառուցվածքների զարգացման, գիտահետազոտական համագործակցության ընդլայնման և միջազգային տեխնոլոգիական գործընկերությունների խորացման համար։

12 Հոկտեմբեր, 2026 14:12
Վեր