«Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ Zarkerak - «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ
Zarkerak Zarkerak - «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ
«Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ

«Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող խանութ-սրահներում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:

Միջոցառումների արդյունքում արձանագրվել է երկու հիմնական խախտում՝

  • ներմուծված որոշ ապրանքներ վաճառվել են առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի,

  • կշեռքները շահագործվել են առանց ստուգաչափման։

Արձանագրված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

12 Հոկտեմբեր, 2026 11:38
Վեր