Ուզում եմ ողջունել Երևանի քաղաքապետարանի գործողությունները. Փաշինյանը՝ Աջափնյակում տեղի ունեցողի մասին Zarkerak - Ուզում եմ ողջունել Երևանի քաղաքապետարանի գործողությունները. Փաշինյանը՝ Աջափնյակում տեղի ունեցողի մասին
Zarkerak Zarkerak - Ուզում եմ ողջունել Երևանի քաղաքապետարանի գործողությունները. Փաշինյանը՝ Աջափնյակում տեղի ունեցողի մասին
Ուզում եմ ողջունել Երևանի քաղաքապետարանի գործողությունները. Փաշինյանը՝ Աջափնյակում տեղի ունեցողի մասին

Ուզում եմ ողջունել Երևանի քաղաքապետարանի գործողությունները. Փաշինյանը՝ Աջափնյակում տեղի ունեցողի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Վերջին օրերին շատ քննարկվում են Աջափնյակում տեղի ունեցող պրոցեսները, ընդ որում ուզում եմ ողջունել Երևանի քաղաքապետարանի գործողությունները, բայց նաև ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականից էինք այդ պրոցեսները սկսել, բայց հետագայում այդ քաղաքական կամքը չշարունակվեց, մենք այդ օրակարգից էլ ոչ մի վայրկյան չենք հրաժարվել, այլ բան, թե օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներն ինչքանով են հնարավորություն տվել, որ մենք գնանք այդ ճանապարհով»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այդ մայթերն ու տարածքները, որ ազատվում ու վերադարձվում են, ոչ մի տեղ չի հաշվառվելու, որ այսքան արժողությամբ գույք վերադարձվել է երևանցիներին կամ ՀՀ-ին. «Այսօր շատ համայնքի ղեկավարներ, մարզպետներ շատ է լինում, որ հրավիրում են սեփականատերերին կամ տնօրինողներին, ուղղակի բարեկամական զրույցների արդյունքում ազատվում են տարածքներ: Երբ Կառավարության ծրագրում գրել ենք, որ 2 միլիարդ դոլարի գույք պետք է վերադարձված լինի, օրինակ՝ Աջափնյակի մայթերը ոչ մի բանաձևով չեն մտնի այդ հաշվառման մեջ, բայց դա կոնկրետ արժեք է, որ վերադարձվում է ՀՀ քաղաքացիներին: Ոչ մի վայրկյան մենք այս օրակարգից չենք հրաժարվել, մենք սրա մասին ասել ենք, այլ բան մարդիկ ինչքանով են լուրջ վերաբերվել, ինչքանով են մտածել, որ մենք կկարողանանք դա անել, պետք չի ջղայնացնել, մանավանդ որ մենք ջղայնանալու հետ խնդիրներ չունենք»:

15 Հոկտեմբեր, 2026 11:35
Վեր