Օդանավակայանում մարդ փախցնող տաքսիների ֆունդամենտալ խնդիրը չենք կարողացել դեռևս լուծել. Փաշինյան Zarkerak - Օդանավակայանում մարդ փախցնող տաքսիների ֆունդամենտալ խնդիրը չենք կարողացել դեռևս լուծել. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Օդանավակայանում մարդ փախցնող տաքսիների ֆունդամենտալ խնդիրը չենք կարողացել դեռևս լուծել. Փաշինյան
Օդանավակայանում մարդ փախցնող տաքսիների ֆունդամենտալ խնդիրը չենք կարողացել դեռևս լուծել. Փաշինյան

Օդանավակայանում մարդ փախցնող տաքսիների ֆունդամենտալ խնդիրը չենք կարողացել դեռևս լուծել. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այսօրվանից ՀՀ-ում մեկնարկում է COP 17 համաժողովը, մեծ աշխատանք է իրականացվել, մեծ թվով հյուրեր են գալու ՀՀ, դա նոր ու մեծ հնարավորություն է մասնավոր հատվածի համար՝ սկսած տաքսիներից, ավարտած սրճարաններով, հյուրատներով, խանութներով»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ այս ամենն արել են այդ թվում՝ մարդկանց համար գումարներ վաստակելու հնարավորություն ստեղծելու համար. «Եթե ինչ-որ մի գումար ուղիղ մենք տայինք մարդկանց, նրանք կծախսեին, կավարտվեր, կգնար, կարևոր ենք համարում, որ գումարը շրջանառվի և դրա ընթացքում խթանի մրցակցությունը, զարգացումը, նոր մարդկային հոսքերի ուղղորդումը դեպի ՀՀ: Սեպտեմբերին բոլոր ժամանակների սեպտեմբերի համար ունեցել ենք զբոսաշրջության ռեկորդային ծավալ, մեծ հավանականությամբ հոկտեմբերն էլ լինելու է այդպիսի ռեկորդային, մեծ հավանականությամբ 2026 թվականը զբոսաշրջության առումով լինելու է ռեկորդային»:

Վարչապետի խոսքով՝ օդանավակայանում մարդ փախցնող տաքսիների ֆունդամենտալ խնդիրը չեն կարողացել դեռևս լուծել. «Սա մեծ պրոբլեմ է մեր երկրի իմիջի համար: Մարդկանց տաքսի են նստեցնում մինչև Երևանի կենտրոն բերում են՝ 30, 40 հազար դրամ փող են պահանջում, սա պարզ է, որ երկրի մասին լավ բան չի ասում: Մենք պետք է շարունակենք սկզբունքային պայքարն այս երևույթի դեմ»:

15 Հոկտեմբեր, 2026 12:10
Վեր