Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մեր շփումները երբեք էլ սառը չեն եղել՝ անկախ նրանից, թե ինչքանով է դա տեսախցիկների առաջ հայտնվել: Նույնիսկ եթե դիվանագիտական կամ օրակարգում ինչ-որ խնդիրներ կան, հո այնտեղ չենք խռովում իրարից: Հարաբերությունները միշտ էլ եղել են լավ ու շարունակելու են լավ մնալ»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց նաև. «Մենք միջազգային գործընկերների հետ միշտ էլ շփվում ենք կոռեկտության սահմաններում: Ֆորմատ է, գնում աշխատում ենք: Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու և մեր պատվիրակությունները չեն գնալու, չենք գնացել»:


