Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Zarkerak - Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Zarkerak Zarkerak - Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 15-ի ցերեկը հանրապետության շրջանների զգալի մասում, 16-ի և 17-ի գիշերը և կեսօրից հետո, 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Երևանում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի գիշերը, 20-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

 

15 Հոկտեմբեր, 2026 14:14
Վեր