ԵԱՀԿ-ն փոխում է այն ընկալումներն ու ակնկալիքները, որ Հայաստանում եղել են ԵԱՀԿ-ի շուրջ. Միրզոյան Zarkerak - ԵԱՀԿ-ն փոխում է այն ընկալումներն ու ակնկալիքները, որ Հայաստանում եղել են ԵԱՀԿ-ի շուրջ. Միրզոյան
Zarkerak Zarkerak - ԵԱՀԿ-ն փոխում է այն ընկալումներն ու ակնկալիքները, որ Հայաստանում եղել են ԵԱՀԿ-ի շուրջ. Միրզոյան
ԵԱՀԿ-ն փոխում է այն ընկալումներն ու ակնկալիքները, որ Հայաստանում եղել են ԵԱՀԿ-ի շուրջ. Միրզոյան

ԵԱՀԿ-ն փոխում է այն ընկալումներն ու ակնկալիքները, որ Հայաստանում եղել են ԵԱՀԿ-ի շուրջ. Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում փոխվում են ԵԱՀԿ-ի նկատմամբ նախկինում ձևավորված ընկալումներն ու ակնկալիքները, այժմ հայկական կողմը փորձում է կազմակերպության հետ գործակցության նոր ուղղություններ մշակել: Այդ մասին ԵԱՀԿ նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը:

«Այսօր անդրադարձել ենք Հայաստան ԵԱՀԿ գործակցության օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին: Իհարկե, խոսել ենք Հայաստանում հաստատված, Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից, ձևավորվող համագործակցությունից: Նախարարին տեղեկացրել եմ վերջին զարգացումների մասին:

Հաշվի առնելով նաև հաստատված խաղաղությունը՝ հասկանալիորեն ԵԱՀԿ-ն ինքը Հայաստանի համար փոխում է այն ընկալումները, որոնք Հայաստանում եղել են, և ակնկալիքները, որ Հայաստանում եղել են ԵԱՀԿ-ի շուրջ, ԵԱՀԿ-ի նկատմամբ։ Հիմա մտածում ենք՝ ինչպես ունենալ նոր նախաձեռնություններ, ունենալ նոր ծրագրեր»,- ասաց նա:

15 Հոկտեմբեր, 2026 15:21
Վեր