Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կառավարության որոշմամբ 47 համայնքներում մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված թվով 94 ծրագրերի համաֆինանսավորման համար կհատկացվի 1.7 մլրդ դրամ։ Կառավարության՝ հոկտեմբերի 15-ի նիստին ներկայացվեցին այն աշխատանքները, որոնք կիրականացվեն ծրագրի շրջանակում:
Անդրադառնալով չզեկուցվող փաթեթով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ սրանք այն ծրագրերն են, որոնք համայնքների բնակիչներն են ընտրում քվեարկությամբ:
«Սա շատ լավ ծրագիր է, և ուրախ եմ, որ դրանց ծավալները գնալով աճում են, և մարդկանց մասնակցությունը համայնքի կառավարման գործընթացներին ավելի առարկայական և ինստիտուցիոնալ է դառնում»,- ասել է Փաշինյանը։

