Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություն է Zarkerak - Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություն է
Zarkerak Zarkerak - Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություն է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է․

«Մշակութային ժառանգության պահպանության ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա կապակցությամբ։

Հոկտեմբերի 17-ը կարևոր առիթ է՝ արժևորելու ոչ նյութական մշակութային ժառանգության բազմազանությունը և ընդգծելու դրա պահպանության ու սերունդներին փոխանցման կարևորությունը։

Հայաստանում տարեցտարի ընդլայնվում են այս օրվան նվիրված նախաձեռնությունները՝ ներգրավելով նոր համայնքների, մշակութային և կրթական հաստատությունների։ Կազմակերպվող միջոցառումները նպաստում են հայկական ավանդույթների, գիտելիքների և հմտությունների պահպանմանն ու հանրահռչակմանը։

Ոչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման, ավանդական արհեստների խթանման և բնության ու բնական ռեսուրսների պահպանության գործում։ Այն կարող է նաև նպաստել մեր հանրային և տնտեսական զարգացմանը՝ ստեղծելով նոր գաղափարներ, խթանելով զբոսաշրջությունն ու ստեղծարար արդյունաբերության զարգացումը։

Հայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է։ Շարունակական ծրագրերի իրականացումը նպաստում է ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը, հանրության ներգրավվածությանը և մշակութային արժեքների փոխանցմանը սերունդներին։

Ոլորտի մասնագետներին ու ներկայացուցիչներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք և նորանոր հաջողություններ՝ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման ու փոխանցման գործում»։

17 Հոկտեմբեր, 2026 17:56
Վեր