Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում ցուցարարները հրդեհել են քաղաքապետարանի` 19-րդ դարի շենքը Zarkerak - Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում ցուցարարները հրդեհել են քաղաքապետարանի` 19-րդ դարի շենքը
Zarkerak Zarkerak - Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում ցուցարարները հրդեհել են քաղաքապետարանի` 19-րդ դարի շենքը
Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում ցուցարարները հրդեհել են քաղաքապետարանի` 19-րդ դարի շենքը

Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում ցուցարարները հրդեհել են քաղաքապետարանի` 19-րդ դարի շենքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Լիմոժ քաղաքում ցուցարարները հրդեհել են քաղաքապետարանի` 19-րդ դարի շենքը։ Աս մասին հայտնել են տեղական իշխանությունները։

Լիմոժում բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 5000 մարդ։ Նրանց թվում եղել են մի քանի հարյուր «արմատականացված և չափազանց ագրեսիվ» անձինք, ասել է Վեր Վիեն դեպարտամենտի պրեֆեկտ Մորիս Բարատը։

Զանգվածային անկարգությունների մասնակիցները քաղաքապետարան են մտել՝ կոտրելով պատուհանները ու հրդեհել են այն։ Արդյունքում, 1883 թվականին կառուցված և Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում ընդգրկված շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Աշտարակը և տանիքի մեծ մասը փլուզվել են, իսկ շենքի ճակատային մասի երկու երրորդը ոչնչացվել է։

Բարատը միջադեպը անվանել է «աղետ մշակութային ժառանգության համար»։ Նա հավելել է, որ հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Պրեֆեկտը նաև ընդգծել է, որ զանգվածային անկարգությունների մասնակիցները հրդեհել են քաղաքապետարանը պաշտոնյաների և ոստիկանների ներկայությամբ։

Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում տեղի ունեցան կենսապահովման ծախսերի բարձրացման դեմ բողոքի ցույցեր։ Մասնակցել է 500,000-ից 800,000 մարդ։ Բողոքի ցույցերն ուղեկցվել են վերջին տարիների ամենամեծ անկարգություններով ու թալանով։ Փարիզում և այլ քաղաքներում վնասվել են մեքենաներ և խանութներ։ Մարսելում զանգվածային անկարգությունների մասնակիցները ներխուժել են քաղաքապետարան, իսկ Լիոնում հրդեհվել է քաղաքի զբոսաշրջության գրասենյակը։ Ամբողջ երկրում ձերբակալվել է առնվազն 1200 մարդ։

Հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերը շարունակությունն էին այն ցույցերի շարքի, որոնք սկսվել էին մեկ ամիս առաջ Փարիզի արվարձանների դպրոցականների բողոքի ցույցերով, որոնք պահանջում էին դպրոցների ֆինանսավորման ավելացում։ Ավելի ուշ ցուցարարներին միացել են ուսանողներ, արհմիություններ և վերածնված «դեղին բաճկոնների» շարժման անդամներ։ Ցուցարարները բողոքում են կենսապահովման ծախսերի բարձրացման դեմ, որը տեղի է ունենում Ֆրանսիայում բյուջետային ճգնաժամի ֆոնին։

 

 

18 Հոկտեմբեր, 2026 14:41
Վեր