Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Zarkerak - Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր
Zarkerak Zarkerak - Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր
Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր

Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը:

Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Սարգիս Բեգոյանը:

Երրորդ տեղի համար գոտեմարտում հայ ըմբիշը 14-9 հաշվով վստահ առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ և կանգնեց պատվո հարթակի երրորդ աստիճանին: Հատկանշական է, որ սա ազատ ոճայինների առաջին մեդալն է ընթացիկ մրցաշարում:

Մրցումային այս օրը տպավորիչ ելույթներ է ունեցել  նաև 57 կգ քաշային Արման Հարությունյանը:

Նա 1/8 եզրափակչում 10-8 հաշվով հաղթել է իրանցի մրցակցին, իսկ քառորդ եզրափակչում ծանրագույն պայքարում 5-4 հաշվով առավելության հասել Ռուսաստանը ներկայացնող ըմբիշի նկատմամբ՝ նվաճելով կիսաեզրափակչի ուղեգիր: Ցավոք, եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտում Հարությունյանը պարտվել է և կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

18 Հոկտեմբեր, 2026 12:58
Վեր