Ճանաչողական այց է իրականացվել ՀՀ պետական սահման Zarkerak - Ճանաչողական այց է իրականացվել ՀՀ պետական սահման
Zarkerak Zarkerak - Ճանաչողական այց է իրականացվել ՀՀ պետական սահման
Ճանաչողական այց է իրականացվել ՀՀ պետական սահման

Ճանաչողական այց է իրականացվել ՀՀ պետական սահման

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի (ԳՈՒԿ) և սահմանապահ զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ճանաչողական այց ՀՀ պետական սահման՝ ծանոթանալու ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող տեղամասերին, ուղեկալներում զինծառայողների ծառայության պայմաններին, սահմանապահ ծառայության առանձնահատկություններին, Սահմանապահ զորքերում ծառայության անցնելու կարգին և պայմաններին:

86920292-08d7-4b34-b2af-fc5654a9867e.jpg (72 KB)c313a870-b13a-4af3-934c-19b618f72f51.jpg (158 KB)

Սահմանապահ զորքերի սահմանապահ ջոկատ այցի ընթացքում ԳՈՒԿ-ի պետ Տ. Դավիթավյանի և սահմանապահ ծառայության ամբիոնի դասախոսների կողմից ուսանողների համար անցկացվել է «ՀՀ պետական սահմանը» թեմայով բաց դաս, ներկայացվել են Հայաստանի Հանրապետության սահմանների աշխարհագրական - տարածական կառուցվածքը, ինչպես նաև պետական սահմանի անցումը ցամաքով, ջրային և օդային տարածքներով, ՀՀ պետական սահմանի երկարությունը և սահմանակից պետությունների հատվածները, ՀՀ պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման կարգը, Սահմանապահ զորքերի դերն ու նշանակությունը ՀՀ սահմանների պահպանության գործընթացում, տեղեկություններ են տրվել պետական սահմանի մասին ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերի, իրավական ակտերի վերաբերյալ:

Սահմանապահ ջոկատի հրամանատար Գ. Քալանթարյանի ուղեկցությամբ կազմակերպվել է շրջայց ջոկատի տարածքում, ցուցադրվել են շենքային պայմանները, ուսանողներին ծանոթացրել են ժամկետային զինծառայողների կենցաղային պայմաններին:

262b000b-b7c4-4d08-8b9a-51e67429fbe6.jpg (148 KB)102e30c9-b4c3-434c-ac99-2cc443490095.jpg (152 KB)

Ուսանողական խումբն այցելել է սահմանապահ ուղեկալ, որտեղ ներկայացվել են ուղեկալի կողմից կատարվող խնդիրները պետական սահմանի պահպանության գործընթացում: Ցուցադրվել և բացատրվել են նաև պետական սահմանի պահպանության համար կիրառվող տեխնիկական միջոցները, դրանց կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև ներկայացվել են կինոլոգի կողմից ծառայողական շան ցուցադրական վարժաձևերը և հնարքները:

2da64e7d-1c70-4b3b-bb60-d46908aa3b90.jpg (123 KB)

Այնուհետև իրականացվել է այց պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետ, որտեղ ներկայացվել է ՀՀ-ից և դեպի ՀՀ սահմանային վերահսկողության գործընթացը, անցման կետում կազմակերպվել է ճանաչողական շրջայց:

Խումբն այցելել է նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատված՝ որտեղ ներկայացվել են արդեն սահմանազատված հատվածի պահպանության առանձնահատկությունները, նշվել է, որ սահմանազատված հատվածում ծառայությունն իրականացվում է շատ ավելի ապահով, անվտանգ և հանգիստ պայմաններում:

ce76a693-e4d7-4898-b9e6-c9837c0f6c0a.jpg (58 KB)eb1f1f1d-afe9-4924-bee3-332a97bc6ee4.jpg (133 KB)13bcd1a6-28ed-412a-9e01-a9ef86908c6c.jpg (54 KB)

24 Հոկտեմբեր, 2026 14:20
Վեր