Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ուղիղ հեռարձակումն անջատեց և հիրավիրեց անվտանգության աշխատակիցներին: Հասուն պատգամավորներ են ներսում և իրար քաշքշում են: Ռուբեն Ռուբինյանը հրավիրել է անվտանգության աշխատակիցներ»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը:
ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանն էլ նշեց. «Կրքերը մի պահ հանդարտվեցին, մենք կարծեցինք, որ ամեն ինչ կհանդարտվի, այդ իսկ պատճառով նիստը չընդհատվեց և անվտանգության աշխատակիցներ չհրավիրվեցին, հետո նորից շարունակվեց: Նորմա՞լ է, երբ Նարեկ Կարապետյանը ելույթ ունեցող պատգամավորին, ով ոչ մի վիրավորական արտահայտություն չի հնչեցրել, հարձակվում են ամբիոնում ելույթ ունեցողի վրա, այսինքն՝ իրենք պետք է մեզ հարվածեն, մենք ոչինչ չանե՞նք, եթե մեզ հարվածեցին, նորից ծեծ են ուտելու: Երբ պոկում են ԱԺ գույքն ու փայտով փորձում են մեզ ծեծել, աթոռով էլ, շշով էլ, ամեն ինչով էլ ծեծ են ուտելու: Իրենց պատգամավորներից վնասվածք ստացել է Անդրանիկ Գևորգյանը, մեր կողմից վնասվածք ունեցող չի եղել»:


