Կձևավորվի առաջարկ, որից ընդդիմությունը պարզապես չի կարող հրաժարվել․ Նիկոլ Փաշինյան Zarkerak - Կձևավորվի առաջարկ, որից ընդդիմությունը պարզապես չի կարող հրաժարվել․ Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Կձևավորվի առաջարկ, որից ընդդիմությունը պարզապես չի կարող հրաժարվել․ Նիկոլ Փաշինյան
Կձևավորվի առաջարկ, որից ընդդիմությունը պարզապես չի կարող հրաժարվել․ Նիկոլ Փաշինյան

Կձևավորվի առաջարկ, որից ընդդիմությունը պարզապես չի կարող հրաժարվել․ Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոր Սահմանադրության ընդունումը մեր նախընտրական ծրագրում է և մենք ներկայացնելու ենք։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես երեկ Ազգային ժողովի հարցուպատասխանից հասկացա, որ կա առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել, բայց մենք պետք է աշխատենք, որ այդ առաջարկը ձևակերպենք, քանի որ ընդդիմությունը լրացուցիչ քայլ արեց և Սահմանադրության պրոցեսը կապեց տարածաշրջանային և միջազգային օրակարգի հետ»,-ասաց նա։

Վարչապետը նշեց, որ ընդդիմությունը հարց բարձրացրեց, որին պետք է պատասխանել։ «Եթե ես ունենամ այդ պատասխանը, դա ինձ մղում է մտածել, որ կկարողանամ անել առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել։ Նախորդ անգամ ասում է, որ արտահերթ ընտրությունները գործիքներից մեկն է, բայց երեկվա Ազգային ժողովի հարցուպատասխանը ինձ ակնհայտ դարձրեց, որ հավանականությունը շատ մեծ է, որ արտահերթ ընտրությունների չհասնի, այլ կձևավորվի առաջարկ, որից ընդդիմությունը պարզապես չի կարող հրաժարվել։ Ես չգիտեմ, թե իրենք դիտավորյալ արեցին, թե պատահական, բայց հնարավորություն տվեցին, որ մենք պրոցեսը տանենք նենց, որ ընդդիմության վրա մեծ հանրային ճնշում գեներացվի, որ իրենք իրենց քվեարկությամբ հնարավոր դարձնեն նոր Սահմանադրության հանրաքվեն»,-ասաց նա և նշեց, որ թեև հիմա մշուշոտ են խոսում, բայց դեռ ավելի պարզ չի կարող խոսել։

29 Հոկտեմբեր, 2026 13:06
Վեր