Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ընդհանրապես ԱԺ ամբիոնը պետք է լինի անձեռնմխելի՝ դա վերաբերում է, թե՛ իշխանության ներկայացուցիչներին, թե՛ ընդդիմության: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին:
«Մենք կարող ենք տարբեր հարցերում իրար հանդեպ նույնիսկ ագրեսիվ տոնայնություններ ունենալ, վերբալ հակադարձումներ ունենալ և այլն: Սակայն ամբիոնից խոսացողին չի կարելի մոտենալ, որովհետև այս ամբիոնը ՀՀ կենտրոնական ամբիոնն է, ժողովրդի ներկայացուցչական ամբիոնն է և ոտնձգությունը ամբիոնի նկատմամբ, ոտնձգություն է ժողովրդի նկատմամբ: Ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականի այն հայտնի ծեծկռտուքը, որը տեղի ունեցավ, որովհետև կրկին կառավարող խմբակցության անդամը խոսում էր Սերյան Օհանյանը՝ Նարեկ Կարապետյանի տեղը նստած՝ այն ժամանակ «Հայաստան» խմբակցության անդամը շիշը շպրտեց պատգամավորի ուղղությամբ: Այսօր Նարեկ Կարապետյանը շարունակելով Սերյան Օհանյանի լավագույն ավանդույթները շիշը իհարկե չշպրտեց, բայց շատ ագրեսիվ տոնյանությամբ սկսեց խոսալ, ձեռքը երկարացրեց, հետո ասեց. «արա», կանգնեց ոտքի և բնականաբար պարոն Կարապետյանին աջակցող մատյան գունդը կանգնեց ոտքի և եկան Տարոն Չախոյանին շրջապատեցին և այլն: Դա ոտնձգություն է ամբիոնի նկատմամբ»,-ասաց Կոնջորյանը:
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների այն հայտարարություններին, որ հայհոյանքներ են հնչել ՔՊ-ի պատգամավորների կողմից Կոնջորյանը նշեց. «Եթե չեք նկատել Նարեկ Կարապետյանը ծեծկռտուքի ժամանակ լավ էլ սեռական բնույթի հայհոյանքներ էր տալիս: Իհարկե մի տասնապատիկը ստացել է իր հասցեին, բայց տվել է էս մարդը՝ հայհոյանք է տվել»:
Ըստ՝ ԱԺ նախագահի տեղակալի «քաղաքական սակավամտության շքերթ է», երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածում, որի համաձայն Կառավարությունը չի կարողացել խաղաղության պայմանագիրը ԹԻՐՓՓ-ից առաջ ստորագրել, որն էլ դարձել է ծեծկռտուքի պատճառ:
«Երեկվա հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությունը շատ անօգնական վիճակում էր: Գալ կանգնել ՀՀ վարչապետի դիմաց և ասել, որ մենք վարչապետի հետ չենք խոսում...դա պարտություն էր: Դա արձանագրվել է գնացել եք ժողով եք արել կամ առանձին հանդիպում ասել եք. «Չէ՛ ժողովուրդ ոնց որ երեկ պարտվեցինք, ինչ պետք է անենք, ոնց որ վաղը գնանք մի հատ մեր ուժը ցույց տանք, չէ որ մենք «Ուժեղ Հայաստան» ենք»,-ասաց Կոնջորյանը:


