Փլվածք Գաջեգործների փողոցում․ կա 2 տուժած Zarkerak - Փլվածք Գաջեգործների փողոցում․ կա 2 տուժած
Zarkerak Zarkerak - Փլվածք Գաջեգործների փողոցում․ կա 2 տուժած
Փլվածք Գաջեգործների փողոցում․ կա 2 տուժած

Փլվածք Գաջեգործների փողոցում․ կա 2 տուժած

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գաջեգործների փողոցում՝ «Աղի լճի» մոտակայքում, կոյուղու համար փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։

Նախնական տվյալներով՝ կա երկու տուժած։

 

 

29 Հոկտեմբեր, 2026 14:09
Վեր