Ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալված Zarkerak - Ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալված
Zarkerak Zarkerak - Ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալված
Ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալված

Ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալված

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներկրվել առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրվել են թաքստոցներում՝ հետագայում իրացնելու նպատակով։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Ավան և Նոր Նորքի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական ոստիկանները՝ համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների և Երևան քաղաքի պարեկների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայրաքաղաքում երեք տարբեր թաքստոցներում հայտնաբերել են 503 գրամ հերոին, 3,3 կիլոգրամ մեթամֆետամին (կրիստալ) և մարիխուանա։

Հոկտեմբերի 28-ին թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխվել Երևան քաղաքի երեք բնակիչ։

Կատարվում է նախաքննություն։

29 Հոկտեմբեր, 2026 15:01
Վեր