Ձեր տրամաբանությամբ ամեն ելույթից հետո Էդգար Ղազարյանը պետք է ծեծ ուտի՞. Աղաջանյան Zarkerak - Ձեր տրամաբանությամբ ամեն ելույթից հետո Էդգար Ղազարյանը պետք է ծեծ ուտի՞. Աղաջանյան
Zarkerak Zarkerak - Ձեր տրամաբանությամբ ամեն ելույթից հետո Էդգար Ղազարյանը պետք է ծեծ ուտի՞. Աղաջանյան
Ձեր տրամաբանությամբ ամեն ելույթից հետո Էդգար Ղազարյանը պետք է ծեծ ուտի՞. Աղաջանյան

Ձեր տրամաբանությամբ ամեն ելույթից հետո Էդգար Ղազարյանը պետք է ծեծ ուտի՞. Աղաջանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ նշելով, որ ընդդիմադիր պատգամավորների ագրեսիվ արձագանքը կարող է վատ նախադեպ դառնալ։

«Պետք է արձանագրել, այնուամենայնիվ, որ դուք եք սկսել այս գործընթացը, և այդ ագրեսիվ պահվածքը որևէ բանով ես չեմ կարողանում հասկանալ։ Դուք ունեք հնարավորություն ելույթ ունենալու, կունենաք, բայց դա շատ վատ նախադեպ է»,- նշել է նա։

Աղաջանյանը նաև օրինակ է բերել Էդգար Ղազարյանին՝ ընդգծելով, որ նման տրամաբանությամբ յուրաքանչյուր ելույթ կարող է հանգեցնել բռնության։

«Այդ տրամաբանությամբ ամեն անգամ, երբ Էդգար Ղազարյանը մոտենում է այս ամբիոնին և ելույթ ունենում, իսկ մենք բոլորս գիտենք, թե ինչ հաճախականությամբ է նա ելույթ ունենում, նշանակում է՝ ամեն ելույթից հետո Էդգար Ղազարյանը պետք է ծեծ ուտի՞։ Այսինքն՝ եկավ, ելույթ ունեցավ, այդ ռեժիմո՞վ պետք է ամեն անգամ մոտենանք, հարվածենք, ծեծե՞նք։ Ես կարծում եմ՝ սա շատ վատ նախադեպ է»,- հայտարարել է պատգամավորը։

Աղաջանյանը տարակուսանք է հայտնել, թե ինչու է Ղազարյանն այդքան հաճախ ցանկանում մոտենալ ԱԺ ամբիոնին. «Պարո՛ն Ղազարյան, կադրերով նայել եմ՝ տարօրինակ կերպով ոչ մի հարված չի հասցվել։ Ի դեպ, ինչո՞ւ է, որ այդ Ղազարյանն այդքան ցանկություն ունի միշտ մոտենալու այս ամբիոնին։ Քիչ առաջ մեծահոգաբար զիջեց այդ հնարավորությունը։ Կարծում եմ՝ հենց այդ պատճառով, պարո՛ն Կարապետյան, որովհետև Դուք վատ նախադեպ եք ձևավորել»,- ասել է Աղաջանյանը։

 

29 Հոկտեմբեր, 2026 14:16
Վեր