Ոստիկանի և փրկարարի կրթություն ստացողները կարող են չանցնել պարտադիր զինծառայություն Zarkerak - Ոստիկանի և փրկարարի կրթություն ստացողները կարող են չանցնել պարտադիր զինծառայություն
Zarkerak Zarkerak - Ոստիկանի և փրկարարի կրթություն ստացողները կարող են չանցնել պարտադիր զինծառայություն
Ոստիկանի և փրկարարի կրթություն ստացողները կարող են չանցնել պարտադիր զինծառայություն

Ոստիկանի և փրկարարի կրթություն ստացողները կարող են չանցնել պարտադիր զինծառայություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ-ում ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները կարող են չանցնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն մասնագիտական կրթություն ստանալու և ՆԳՆ համակարգում առնվազն 10 տարի ծառայելու պայմանով։

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 29-ին հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին և այն ներկայացրել Ազգային ժողովի քննարկմանը։

Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ երիտասարդներին առանց պարտադիր ժամկետային զինծառայություն անցնելու, մասնագիտական կրթություն ստանալ և ծառայության անցնել ՆԳՆ համակարգում՝ ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում։

ՆԳՆ-ի հիմնավորման համաձայն՝ գործող կարգավորումը, որով այդ ոլորտներում ծառայության կարող են անցնել միայն պարտադիր զինվորական ծառայություն անցած անձինք, նվազեցնում է ոստիկանության և փրկարար ծառայության ոլորտներում կարիերա սկսել ցանկացողների թիվը։

Նախագծով նախատեսվում է կրթական ծրագրի շրջանակում սովորելուց հետո առնվազն 10 տարի ծառայել ՆԳՆ համակարգում։

29 Հոկտեմբեր, 2026 13:59
Վեր