Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր մենք ահռելի ստվեր ունենք, ես չեմ կիսում մեր որևէ գնահատական։ Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ իրենց գնահատականի կրկնակին է այդ ստվերը, հենց թեկուզ միայն բջջային հեռախոսների շուկայում, և իրենք իրենց գործը շարունակում են։ Նա ասաց, որ նույնը վերաբերում է նաև համակարգիչներին, կենցաղային տեխնիկա այսինքն հեռուստացույց, լվացքի մեքենան
«Կոշիկի վրա, հեծանիվի, անվադողի վրա պետք է QR կոդ լինի, ինչ խնդիր կա, եթե հանկարծ հայտնաբերենք անվադող որի վրա չկա, նշանակում է դա ապօրինի է»,-ասաց նա։
Նշենք, որ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը։ Նախագիծը ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ` Վրեժ Մխիթարյանը։
Նախագծով նախատեսվում է հաստատել մի խումբ հրուշակեղենի, կիսապատրաստուկների և սառեցված արտադրանքի՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիրը։


