Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի ավիատիեզերական ուժերի Mirage 2000D բազմաֆունկցիոնալ կործանիչի վթարի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամները, որոնցից մեկը հայազգի սպա, փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանն էր։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ցավակցություն է հայտնել տեղի ունեցած ողբերգական միջադեպի առիթով:
«Խորին ցավով տեղեկացանք փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանի և լեյտենանտ Քվենտին Կլիզի մահվան մասին, որոնք զոհվել են ծառայողական թռիչքի ընթացքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով։
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ցավակցություն է հայտնում երկու զինծառայողների ընտանիքներին, հարազատներին և Ֆրանսիայի ռազմաօդային ու տիեզերական ուժերի ամբողջ անձնակազմին»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։
Նախնական տվյալներով՝ մարտական ինքնաթիռն իրականացնում էր պլանային ուսումնամարզական թռիչք, որի ընթացքում տեղի է ունեցել արտակարգ իրավիճակ, որն էլ հանգեցրել է ինքնաթիռի անկմանը:


