Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի Աշխարհի առաջնությանը Zarkerak - Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի Աշխարհի առաջնությանը
Zarkerak Zarkerak - Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի Աշխարհի առաջնությանը
Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի Աշխարհի առաջնությանը

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի Աշխարհի առաջնությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, երիտասարդների Աշխարհի չեմպիոն Աննա Ամրոյանը չի մասնակցի Աշխարհի մեծահասակների առաջնությանը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ծանրամարտի կանանց ընտրանու գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

«Ցավոք, Աննա Ամրոյանը երիտասարդների Եվրոպայի առաջնության ժամանակ վնասվածք ստացավ ու այդ իսկ պատճառով չի մասնակցի Աշխարհի առաջնությանը: Եթե մասնակցի, վնասվածքն ավելի կխորացնենք, իսկ Աննան մեր խոստումնալից մարզիկներից է: Հիմա նրան պետք է միայն լիարժեք բուժում: Այս տարի՝ գուցե մինչև տարվա վերջ, կստանա իր բուժումները»,- ասել է Արտաշես Ներսիսյանը:

23 Հոկտեմբեր, 2026 19:29
Վեր