Դահլիճից միայն մի ընդդմադիր տղամարդ պատգամավոր էր բացակա՝ Լևոն Քոչարյանը, որովհետև նա Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ է. Ալեքսանյան Zarkerak - Դահլիճից միայն մի ընդդմադիր տղամարդ պատգամավոր էր բացակա՝ Լևոն Քոչարյանը, որովհետև նա Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ է. Ալեքսանյան
Zarkerak Zarkerak - Դահլիճից միայն մի ընդդմադիր տղամարդ պատգամավոր էր բացակա՝ Լևոն Քոչարյանը, որովհետև նա Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ է. Ալեքսանյան
Դահլիճից միայն մի ընդդմադիր տղամարդ պատգամավոր էր բացակա՝ Լևոն Քոչարյանը, որովհետև նա Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ է. Ալեքսանյան

Դահլիճից միայն մի ընդդմադիր տղամարդ պատգամավոր էր բացակա՝ Լևոն Քոչարյանը, որովհետև նա Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ է. Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Լրահոսն եմ թերթում, տեսնեմ «Հայաստան» խմբակցության գործընկերները հարցազրույցներ են տալիս, Լիլիթ Գալստյանն ասում է՝ ջարդ էր, ենթադրենք դա ճիշտ է, բայց մի ճշմարտություն ասեմ՝ այդ պահին դահլիճից միայն մի ընդդմադիր տղամարդ պատգամավոր էր բացակա՝ Լևոն Քոչարյանը, որովհետև Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ է»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:

Ալեքսանյանը նաև նշեց. «Հիշում եք Ռոբերտ Քոչարյանին վիզը ծուռ, խեղճացած, նույն կարգավիճակում է Լևոն Քոչարյանը: Երեկ նրա «ախռանիկ»-ը եկավ միջադեպ սարքեց, ասեցի՝ գնա, քեզ չեմ ասելու, ինչ-որ ասեմ շեֆիդ եմ ասելու, թողեց գնաց, ձեր խմբակցության տղամարդ պատգամավորները եկան ասացին՝ խնդրում ենք Ալեքսանյանին ասեք, թող ընթացք չտա՝ ընդառաջեցի, էսօր  մեկ էլ տեսնեմ այդ «ախռանիկ»-ը մամուլը տարածում է, ժողովուրդ ջան էդ տղուն կարող է ասեք՝ հետո գալիս եք խնդրում, մենք էլ ասում ենք՝ լավ: Որ գալիս բան եք խնդրում, ձեզ ընդառաջում ենք, հետո մի գնացեք ձեզ ասլանների, առյուծների տեղը դրեք, դա ձեզ չի սազում, միակ ձեր առնչությունը, որ եղել է առյուծի հետ, եղել է երկար տարիներ առաջ Տանզանիայում: Սատկած առյուծի հետ նկարվելը ձեզ առյուծ չի դարձնում»:

29 Հոկտեմբեր, 2026 16:01
Վեր