Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի Դնեպր քաղաքում գտնվող էլեկտրագնացքին, 13 մարդ զոհվել է, հայտնում է РБК-Украина-ն:
«Դնեպրում ողբերգություն է: Անօդաչու թռչող սարքը հարվածել է քաղաքացիական էլեկտրագնացքին: Շատերն են զոհվել: Շատ վիրավորներ կան»,- գրել է քաղաքապետ Բորիս Ֆիլատովը:
Բացի այդ՝ հաղորդվում է 10 տուժած քաղաքացիական անձանց մասին:
Ուկրաինական երկաթուղիներում հայտնել են, որ ռուսները ռեակտիվ ԱԹՍ-ով հարվածել են Դնեպրի երկաթուղային կայարանին:
«Հարվածը հասցվել է պլատֆորմներից մեկին, որտեղ այդ պահին գտնվում էր № 866 Դնեպր-Զապորոժիե գնացքը: Չնայած հայտարարված բարձր վտանգին՝ պլատֆորմի վրա մարդիկ են եղել: Կան զոհեր և վիրավորներ»,- ասվում է հայտարարության մեջ:

