Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Թուրքական Անթալիա քաղաքում չորս բանվոր է զոհվել պտտահողմի պատճառով, որը հարվածել է շինհրապարակին: Եվս մեկ մարդ վնասվածքներ է ստացել, նրա վիճակը գնահատվում է բավարար: Տորնադոյի հետևանքով վնասվել են կոնստրուկցիաներն ու քանդվել է աշխատանքային հատվածը:
Տարերքի հետևանքով նաև վերամբարձ կռունկ է շրջվել, սակայն, ըստ Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինի, դրա հետևանքով տուժածներ չեն եղել:
Շահինը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Շինհրապարակում որոնողական աշխատանքները շարունակվում են:
