Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստանի անկախության համար մղվող գլխավոր քաղաքական ճակատամարտում ժողովրդավարական և անկախական ուժերը հաղթել են, նկատի ունեմ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները, երբ այն ուժերը, որոնք հանդես էին գալիս Հայաստանի անկախության դեմ՝ ջախջախվել են»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանի խոսքով՝ այդ ջախջախումն արտահայտվել է ՏԻՄ ընտրություններում. «21 համայնքներում ընտրություններ էին, դրանցում ամենամեծ խորհրդարանական ընդդիմադիր ուժը միայն մեկում է մասնակցել և գրանցել շատ վատ արդյունք: Մենք չենք ուզում, որ ՔՊ-ն միակ ուժը լինի ՀՀ-ում, հակառակը՝ ուզում ենք, որ բազմակուսակցական, ժողովրդավարական համակարգը կայանա, բայց չենք ուզում, որ լինի բազմակուսակցական համակարգ, երբ մի կողմում մենք ենք, մյուսում՝ Հայաստանի անկախության թշնամիները: Մենք ուզում ենք, որ Հայաստանին լոյալ ընդդիմություն լինի: Ես ինչ մեղք ունեմ, որ խոստացել էին ՏԻՄ ընտրություններում կտրել մեր թևերը, բայց արդյունքում ոչ միայն չկտրեցին, այլև չկան»:


