Առաջարկվում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները Zarkerak - Առաջարկվում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները
Zarkerak Zarkerak - Առաջարկվում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները
Առաջարկվում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները

Առաջարկվում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությունից փոխանցել ՀՀ կառավարության ենթակայությանը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն վերանվանելով Պետական կառավարման ակտիվների կոմիտե, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտե։ Այս մասին առաջին ընթերցմամբ նախագիծը Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 27-ի նիստին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը:

Նախարարի տեղակալը խոսեց նաև վերոնշյալ ոլորտների առաջնահերթությունների, այդ թվում՝ ջրային ոլորտի անելիքների մասին:

«Ջրային ոլորտի զարգացումը Կառավարության առաջիկա տարիների առաջնահերթություններից է, և Կառավարության ծրագրով սահմանված են հստակ նպատակներ, որոնց իրագործումը, ի թիվս այլնի, առաջիկա տարիներին հանրային ներդրումների իրականացում է պահանջում։ Այդ ներդրումների արդյունավետ իրագործման, պլանավորման և կառավարման նպատակով անհրաժեշտ է համապատասխան կարողություններ ունեցող կառույցի առկայություն»,- ասաց նա:

Առաջարկվում է նաև էկոնոմիկայի նախարարությունից Հողի և ջրի կոմիտեին փոխանցել գյուղատնտեսական հողերի մշտադիտարկման, արդյունավետ օգտագործման, մելիորատիվ վիճակի պահպանման և բարելավման գործառույթները:

Առնակ Ավետիսյանը նաև տեղեկացրեց, որ նախատեսված է 6-ամսյա ժամկետ՝ վերանվանված և ենթակայությունը փոխած կառույցների ու նոր կանոնադրությունների հաստատման, ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար:

27 Հոկտեմբեր, 2026 10:59
Վեր