Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը COP17-ի շրջանակում մասնակցել է «Ֆինանսների և կենսաբազմազանության օր» միջոցառման պանելային քննարկմանը։
«Report Card: Financial System Alignment with the Global Biodiversity Framework Since COP16» խորագրով քննարկումը նվիրված էր ֆինանսական համակարգում կենսաբազմազանության հետ կապված հարցերի ներառման ուղղությամբ արձանագրված առաջընթացին և առկա մարտահրավերներին։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել բնության հետ կապված ֆինանսական ռիսկերի ներառմանը կլիմայական ռիսկերի կառավարման և բնապահպանական, սոցիալական ու կորպորատիվ կառավարման (ESG) գործող վերահսկողական շրջանակներում, կամավոր բացահայտումների և կարգավորող պահանջների միջև հավասարակշռության ապահովմանը, ինչպես նաև տնտեսության առանցքային ոլորտների վարկավորման հասանելիության պահպանմանը։
Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Ամբրուազ Ֆայոլը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) շրջակա միջավայրի տնօրինության փոխտնօրեն Կումի Կիտամորին, Բնության հետ կապված ֆինանսական բացահայտումների աշխատանքային խմբի (TNFD) գործադիր տնօրեն Թոնի Գոլդները և Standard Chartered բանկի կայուն զարգացման հարցերով գլխավոր տնօրեն Մարիսա Դրյուն։

