Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու խնդիրներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատակարգը հաստատվել է Zarkerak - Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու խնդիրներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատակարգը հաստատվել է
Zarkerak Zarkerak - Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու խնդիրներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատակարգը հաստատվել է
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու խնդիրներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատակարգը հաստատվել է

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու խնդիրներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատակարգը հաստատվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հոկտեմբերի 26-ին հրավիրած նիստում քվեարկությամբ հաստատել է աշխատակարգը։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նիստի ընթացքում ներկայացրել է հանձնաժողովի աշխատակարգի հաստատման, նիստերի անցկացման (բաց կամ փակ), ժամկետների և հրավիրյալների մասնակցության հետ կապված հարցերը:

Նրա խոսքով հանձնաժողովն իրավունք ունի հրավիրել պետական պաշտոնյաների, մասնագետների և փորձագետների, իսկ փակ նիստերի ընթացքում ձեռք բերված տեղեկությունները և եզրակացությունները հրապարակվում են գործունեության ավարտին՝ օրենսդրությանը համապատասխան:

26 Հոկտեմբեր, 2026 15:48
Վեր