Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 20-ին Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է գիշերը հրազենային վնասվածքով տեղափոխված տղամարդը։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։ Տեղում քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել է, որի ինքնությունը իրավապահները պարզում են։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են, թե որտեղ ինչ հանգամանքներում և ում կողմից է հրազենային վնասվածք ստացել մահացածը։
Պարզվել է, որ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով։ Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ըստ սկզբնաղբյուրի՝ մահացածը գողություն անելու նպատակով Արագածոտնի մարզում փորձել է տուն թալանել, տանտերը նկատել է, կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ։


