2025-2026 թվականներին երկու տասնյակից ավելի սպանության նախապատարաստության դեպք է բացահայտվել Zarkerak - 2025-2026 թվականներին երկու տասնյակից ավելի սպանության նախապատարաստության դեպք է բացահայտվել
Zarkerak Zarkerak - 2025-2026 թվականներին երկու տասնյակից ավելի սպանության նախապատարաստության դեպք է բացահայտվել
2025-2026 թվականներին երկու տասնյակից ավելի սպանության նախապատարաստության դեպք է բացահայտվել

2025-2026 թվականներին երկու տասնյակից ավելի սպանության նախապատարաստության դեպք է բացահայտվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանների համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2025 թվականին սպանության նախապատրաստության մեկ տասնյակից ավելի դեպք է բացահայտվել, իսկ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում՝ 8 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Սա հստակ մարտավարություն է, որը ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից։ Նախապատրաստության փուլում հանցագործությունը կանխելը կամ բացահայտելը բարդ գործընթաց է, որովհետև մենք գործում ենք շատ ավելի զգայուն և բարդ իրավիճակում, երբ չունենք հստակ փաստ, իսկ այդ փաստերը որոնելն ու դրանք ապացույցի վերածելը, ըստ էության, բավական բարդ է, բայց Քրեական ոստիկանության, ինչպես նաև մյուս ծառայությունների համատեղ ջանքերով մենք ունենում ենք այդպիսի դեպքերի բացահայտումներ»,- նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Սպանության նախապատրաստության բացահայտումը բազմաշերտ և ծավալուն գործընթաց է․ այն պահանջում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների ողջ գործիքակազմի կիրառում, ինչպես նաև գործընկեր իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցություն։

«Սպանությունների նախապատրաստության բացահայտման հիմնական դժվարություններն այն են, որ դրանք լատենտային հանցագործություններ են․ հանցագործություն նախապատրաստող անձինք հիմնականում գործում են ծածկագրված, և շատ կարևոր է որևէ փուլում հայտնաբերել նախապատրաստության ամբողջ մեխանիզմը»,- նշել է ՆԳՆ ՔՈԳՎ պետի տեղակալ Վահե Մուշեղյանը։

Քրեական ոստիկանների կողմից հետևողականորեն իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետության մասին է վկայում վերջերս կանխված սպանության նախապատրաստության դեպքը։

Վահե Մուշեղյանի խոսքով՝ դեպքը հատկանշական է նրանով, որ կողմերից յուրաքանչյուրն իր հերթին պլանավորել էր մյուս կողմի սպանությունը, ինչի համար ձեռք էր բերել հանցագործության գործիք հանդիսացող հրազեններ։ Քրեական ոստիկանների կողմից ամիսներ շարունակ տևած բարդ և համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջիններս ձերբակալվել են, ապա՝ կալանավորվել։

ՆԳ նախարարությունը կարևորում է հանցավորության կանխարգելման երկարաժամկետ, ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրումը։ Այդ նպատակով մշակվում է Հանցավորության կանխարգելման ռազմավարություն, որի հիմքում հանցավորության պատճառների ուսումնասիրությունն ու դրանց վերացմանն ուղղված համակարգային լուծումներն են։

«Մենք պետք է հասկանանք, թե սպանությունները կամ առհասարակ բռնությամբ կատարվող հանցագործություններն ինչ պատճառներ ունեն․ այս հարցերի լուծումները հասցեագրել ենք ընդհանուր հանցավորության կանխարգելման ռազմավարության մեջ»,- նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Հանցավորության, այդ թվում՝ բռնության գործադրմամբ կատարվող հանցագործությունների պատճառների շարքում դիտարկվում են սոցիալ-հոգեբանական զարգացումները, անհանդուրժողականությունն ու քրեական ենթամշակույթի ազդեցությունը։

«Շատ կարևոր են քրեական ենթամշակույթի զսպման, նվազեցման, վերացման ուղղությամբ մեր կողմից ձեռնարկվելիք միջոցառումները․ դա մեզ համար առաջնահերթություն է»,- նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

ՆԳ նախարարությունը, առաջնորդվելով հանրային անվտանգության ապահովման հանձնառությամբ, հետևողականորեն շարունակելու է հանցավորության կանխարգելման միասնական մոտեցումներ ձևավորելու ուղղությամբ աշխատանքը։

20 Հոկտեմբեր, 2026 15:28
Վեր