Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է Zarkerak - Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է
Zarkerak Zarkerak - Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է
Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է:

Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտնում եմ, որ ՆԳՆ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Հիշեցնեմ, որ երեկ ՆԳՆ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին նախաքննական մարմին»,- գրել է նա:

Ավելի վաղ համացանցում տարածվել էր նկարում երևացող տղամարդու մասնակցությամբ տեսանյութ, որն արվել էր հանրային տրանսպորտում: Տղամարդը ստորացնող բառերով է խոսել իրեն ուղեկցող կնոջ հետ, վիրավորել ու սպառնացել վերջինիս, միջամտել է տրանսպորտի ուղևորներից մեկը:

20 Հոկտեմբեր, 2026 13:01
Վեր