Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «Միասին՝ բոլորիս ձայնով»՝ հանուն յուրաքանչյուր երեխայի խորագրով միջոցառմանը։
Միջոցառման ընթացքում երեխաներն ու ծնողները ներգրավվել են տարբեր խմբային աշխատանքներում, ինչպես նաև ներկայացրել փոքրիկ երաժշտական համարներ։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ երեխաների ձայնը լսելի դարձնելը և նրանց լիարժեք մասնակցության հնարավորություններն ապահովելը ներառական հասարակության ձևավորման կարևոր նախապայմաններ են։
Պաշտպանը կարևորում է ներառական միջավայրի ձևավորմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը, ինչպես նաև երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը։


