3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը. նրան տեղափոխել են «Մուրացան» ԲԿ Zarkerak - 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը. նրան տեղափոխել են «Մուրացան» ԲԿ
Zarkerak Zarkerak - 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը. նրան տեղափոխել են «Մուրացան» ԲԿ
3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը. նրան տեղափոխել են «Մուրացան» ԲԿ

3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը. նրան տեղափոխել են «Մուրացան» ԲԿ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 24-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ իրենց կողմից սպասարկվոգ վարչական բնակավայրերից մեկում  պատահմամբ դեղամիջոց խմելու հետևանքով «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ երեխա է տեղափոխվել «Մուրացան» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։


Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ բուժօգնության տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 3-ամյա Արեգ Մ․-ն է, ով ժամը 00։10-ի սահմաններում խմել է պապիկի՝ ճնշման համար նախատեսված «Մոքսադին» դեղահաբից 1 հատ, որից հետո հետագա բարդություններից խուսափելու համար տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

19 Հոկտեմբեր, 2026 21:56
Վեր