Կունմինգից Երևան մեր ճանապարհը հանձնառությունից դեպի գործողություն տանող ուղի է․ բացվել է Չինաստանի տաղավարը Zarkerak - Կունմինգից Երևան մեր ճանապարհը հանձնառությունից դեպի գործողություն տանող ուղի է․ բացվել է Չինաստանի տաղավարը
Zarkerak Zarkerak - Կունմինգից Երևան մեր ճանապարհը հանձնառությունից դեպի գործողություն տանող ուղի է․ բացվել է Չինաստանի տաղավարը
Կունմինգից Երևան մեր ճանապարհը հանձնառությունից դեպի գործողություն տանող ուղի է․ բացվել է Չինաստանի տաղավարը

Կունմինգից Երևան մեր ճանապարհը հանձնառությունից դեպի գործողություն տանող ուղի է․ բացվել է Չինաստանի տաղավարը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը COP17-ի շրջանակում մասնակցել է Չինաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը և հանդես եկել ելույթով։

Նախարարը բարձր է գնահատել Չինաստանի առաջնորդող դերը Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ընդունման գործում՝ ընդգծելով համատեղ հանձնառություններն ազգային քաղաքականությունների և գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը։

Կարևորել է տաղավարը՝ որպես կենսաբազմազանության պահպանության փորձի փոխանակման և նոր գործընկերությունների ձևավորման հարթակ։

«Կունմինգից Երևան մեր ճանապարհը հանձնառությունից դեպի գործողություն տանող ուղի է։ Թող այս տաղավարը դառնա այն վայրը, որտեղ միասին կշարունակենք այդ ճանապարհը»,- նշել է նախարարը։

19 Հոկտեմբեր, 2026 18:40
Վեր