Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ջրի մեջ քլորի չափաբաժինը շատ է եղել, երեխաների ինքնազգացողությունը մի պահ վատացել է, շտապօգնություն ենք կանչել, որ առաջին բուժօգնություն ցույց տան։ Բայց անգամ դրա կարիքը չկար, բոլորը լավ են, իրենց լավ են զգում, ոչ ոք չի հոսպիտալացվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են «Երևան Վելնես» մարզաառողջարարական համալիրից:
Հիշեցնենք, որ այսօր ԶԼՄ-ները հայտնել էինք, որ լողավազանում լողացող երեխաների ինքնազգացողությունը վատացել էր։ Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի էր ունեցել երեխաների լողի խմբակային դասի ժամանակ։
Նշենք, որ «Երևան Վելնես» մարզաառողջարարական համալիրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից խլված նախկին «Մուլտի Ոուելնես» սպորտային համալիրն է։


