Ողբերգական դեպք Նոր Գեղիում. 16-ամյա տղայի մահվան գործով կան ձերբակալվածներ Zarkerak - Ողբերգական դեպք Նոր Գեղիում. 16-ամյա տղայի մահվան գործով կան ձերբակալվածներ
Zarkerak Zarkerak - Ողբերգական դեպք Նոր Գեղիում. 16-ամյա տղայի մահվան գործով կան ձերբակալվածներ
Ողբերգական դեպք Նոր Գեղիում. 16-ամյա տղայի մահվան գործով կան ձերբակալվածներ

Ողբերգական դեպք Նոր Գեղիում. 16-ամյա տղայի մահվան գործով կան ձերբակալվածներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ կեսգիշերին մոտ ողբերգական դեպք է տեղի ունեցել Նոր Գեղիում։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 23:32-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Նոր Գեղիում քաղաքացին ինքնասպանություն է գործել։

Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերի ծառայողները պարզել են, որ, ըստ նախնական տվյալների, քաղաքացին իր անունով հաշվառված որսորդական զենքերը տվել է որդուն և որդու ընկերոջը, որպեսզի տեղափոխեն տուն: Այս ընթացքում որդին պատահաբար կրակոց է արձակել իր ընկերոջ ուղղությամբ: Նոր Գեղիի 16-ամյա բնակիչը տեղում մահացել է: 

Հայրը և որդին ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:

16 Հոկտեմբեր, 2026 16:48
Վեր