ԱՄՆ-ում 16-ամյա դեռահասը կրակ է բացել տարրական դպրոցում. կան զոհեր Zarkerak - ԱՄՆ-ում 16-ամյա դեռահասը կրակ է բացել տարրական դպրոցում. կան զոհեր
Zarkerak Zarkerak - ԱՄՆ-ում 16-ամյա դեռահասը կրակ է բացել տարրական դպրոցում. կան զոհեր
ԱՄՆ-ում 16-ամյա դեռահասը կրակ է բացել տարրական դպրոցում. կան զոհեր

ԱՄՆ-ում 16-ամյա դեռահասը կրակ է բացել տարրական դպրոցում. կան զոհեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օրեգոն նահանգի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել են 5, 8 և 11 տարեկան երեխաներ, ինչպես նաև մեկ ուսուցիչ. զոհերի մասին տեղեկությունը հայտնել է Բենդ քաղաքի ոստիկանության դեպարտամենտը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ոստիկանության դեպարտամենտի պետ Մայք Կրանցը նաև տեղեկություն է հայտնել երկու հոսպիտալացվածների մասին. 7 տարեկան տղան և 54-ամյա ուսուցիչը ծանր վնասվածքներ են ստացել։

Ոստիկանները հաստատել են, որ հրաձգությունը կազմակերպել է 16-ամյա պատանին։

Նախքան շենք մտնելը պատանին կրակ է բացել տարրական դպրոցի կողքին գտնվող ավտոմեքենաների ուղղությամբ, որտեղ սովորում է մոտ 400 մարդ։ Կասկածյալին սպանել է անհայտ անձը իրավապահների ժամանումից կարճ ժամանակ առաջ։

16 Հոկտեմբեր, 2026 15:54
Վեր