Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Տարոն 2» թաղամասի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հրշեջ-փրկարարները մարել են նշված շենքի չորրորդ հարկի բնակարաններից մեկում առաջացած կրակը, իսկ այնտեղ գտնվող տղամարդը ծխահարման հետևանքով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։


